Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զազրիֆը եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են սիրիական ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Զրույցի ընթացքում առաջարկվել է քննարկել սիրիական ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիները՝ ուշադրություն դարձնելով միջսիրիական քաղաքական երկխոսություն ձեւավորելու շուրջ անհետաձգելի քայլերին: Կողմերն ընդգծել են, որ հարկավոր է այդ գործընթացին ներգրավել բոլոր կողմերին՝ առանց բացառելու տարածաշրջանի երկրներին»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն առաջին անգամ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու հրավեր է ստացել: