Apple կորպորացիան ֆինանսական տարված 4-րդ եռամսյակի զեկույցում հրապարակել է ցուցանիշների ռեկորդային աճի վերաբերյալ տվյալները: Ընկերության եկամուտը 4-րդ եռամսյակում կազմել է 51,5 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը կազմել է 11,1 մլրդ դոլար, այսինքն յուրաքանչյուր բաժնետոմս արժե 1,96 դոլար: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 42,1 մլրդ դոլար, 8,5 մլրդ դոլար եւ 1,42 դոլար:

Այսպիսով, մեկ տարում  հասույթն ավելացել է 22,3 տոկոսով, իսկ զուտ շահույթը՝ 30,6 տոկոսով, հաղորդում է Gazeta-ն:

Apple-ում այս աճը պայմանավորում են նոր iPhone-ների վաճառքով, Apple Watch «խելացի ժամացույցների» հասանելիության ընդլայնմամբ, Mac-ի ռեկորդային վաճառքով եւ ծառայություններից ստացվող եկամուտներով: