ՆԱՍԱ-ի կայքը հրապարակել է Սատուրն մոլորակի արբանյակի՝ Էնցելադի բարձրորակ լուսանկարը։

Լուսանկարն արվել էր 2015թ. հուլիսի 27-ին «Քասինի» տիեզերական ապարատի նեղ խցիկով արբանյակից մոտ 112 հազար կմ հեռավորության վրայից։

Էնցելադը բաժանված լանդշաֆտով աշխարհ է։ Նրա հյուսիսում խառնարաններ են գտնվում, ինչը հիշեցնում է մյուս սառցե լուսինների նմուշները։ Հարավում խառնարաններն արդեն ավելի հազվադեպ են հանդիպում։ Այստեղ տեղանքի համար առավել բնորոշ են ճեղքվածքները, փոխանցում է RG-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին «Քասինի» զոնդն անցկացրել էր էնցելադի հետ մերձեցման 3 փուլերից առաջինը։ Հաջորդ «հանդիպումը» պլանավորված է հոկտեմբերի 28-ին։