Թուրքիայի Կոնիա նահանգի Քուլու շրջանի տներից մեկի սառնարանից 4 երեխայի դիակ է հայտնաբերվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երեխաների ծնողները պնդել են, որ օրվա ընթացքում տեսել են, թե ինչպես են երեխաները դրսում խաղում, սակայն հետո հանկարծակի անհետացել են։ Երեխաների ծնողները, բարեկամների եւ հարեւանների հետ մեկտեղ սկսել են փնտրել երեխաներին։
Ժամեր անց երեխաների դիակները գտել են մի անբնակ տան մեջ տեղադրված մեծ սառնարանի մեջ։
Ենթադրվում է, որ 4, 7, 10 եւ 11 տարեկան երեխաները մտել են սառնարանի մեջ այնուհետ չկարողանալով դուրս գալ, շնչահեղձ են եղել։




























