Ադրբեջանական ընդդիմությանը թույլ չեն տվել հանրահավաք անել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջեւ: Իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության անդամներին, մոտենալ շենքին: Կուսակցության մոտ 20 անդամներ վանկարկում էին ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարության հրաժարականի պահանջներ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ցուցարարներին հաջողվել է կազմակերպության գրասենյակին հանձնել կուսակցության ուղերձը: «Ժամանակակից Մուսավաթը» մեղադրում է կառույցին երկրում քաոս սերմանելու, քաղաքական կուսակցությունների միջեւ սեպ խրելու եւ գաղտնի հանդիպումներ կազմակերպելու մեջ:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են 2010թ. նոյեմբերի 7-ին:




























