Սասեքսի համալսարանի մասնագետները կարողացել են ստեղծել ձայնային «ձգող ճառագայթի» առաջին նախատիպը, որն ունակ է որսալ ու օդով տեղաշարժել բավականին մեծ զանգվածով տարատեսակ առարկաներ: Որոշ փորձագետների խոսքով, ճառագայթների գործողությունը կարելի է համեմատել ֆանտաստիկ ֆիլմերի ճառագայթների հետ, որոնք նույնատիպ հնարավորություններ ունեն:

Գիտնականներից մեկը՝ Շրիրամ Սուբրամանիյանը, պատմել է, որ նման սարքի օգնությամբ կարելի է հենց օդում կառավարել առարկաների շարժումը: Չնայած շատ մասնագետներ կարող են ասել, որ ճառագայթի գործողությունը խախտում է ձգողականության օրենքը, բայցեւայնպես նման ճառագայթ հաջողվել է ստեղծել, հայտնում է Informing-ը:

Ճառագայթի գործողությունն իրականացվում է այն բանի շնորհիվ, որ գիտնականները անհատապես են ղեկավարում տասնյակ միկրոդինամիկների աշխատանքը, ինչը թույլ է տալիս ոյւրօրինակ ակուստիկ հոլոգամ ստեղծել, որն ունակ է իրական ժամանակի ռեժիմում օդում բազմաթիվ առարկաներ շարժել՝ առանց դրանց դիպչելու: