ТУ-154 ուղեւորատար ինքնաթիռը օգոստոսի 31-ին արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Մեշհեդի օդանավակայանում։ Անիվները վնասվել են, ինչի արդյունքում էլ վառվել է շասսին։

Տուժածների մասին դեռ տեղեկատվություն չկա։

Նշենք, որ մի քանի օր առաջ, օգոստոսի 27-ին, Fokker, ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանում էր իրանական Asiman ավիաընկերությանը, Թավրիզի օդանավակայնում վայրէջք կատարելիս դուրս էր եկել թռիչքուղուց։

Ոչ ոք չի տուժել։