Facebook-ի ղեկավարը ելույթ է ունեցել Նյու Դելիի տեխնոլոգիաների ինստիտուտում՝ պաշտպանելով համացանցի հասանելիությունը ընդլայնելու Facebook-ի պլանները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook Internet.org նախագիծն առաջարկում է նվազագույնի հասցնել ինտերնետային տվյալների օգտագործումը, որպեսզի ցանցն ավելի  հասանելի դարձնի ողջ աշխարհում։ Այս պահին Հնդկաստանում ցանցից օգտվում է 1 մլն մարդ, իսկ ողջ աշխարհում՝ 15 մլն, փոխանցում է Gazeta-ն։

«Եթե ձկնորսն իր գյուղում ինտերնետ ունի իր ձուկը վաճառելու համար եւ դրանով ապահովում է իր ընտանիքը, դրանից ոչ ոք չի ոտւժում։ Դա լավ է»,- ասել է Ցուկերբերգը։