Facebook-ի մեսենջերի նոր գործառույթը հիմա թույլ կտա շփվել նաեւ նրանց հետ, որոնք սոցցանցի ձեր ընկերների ցուցակում չկան: Այս մասին իր բլոգում հաղորդել է ընկերությունում հաղորդագրությունների բաժինը ղեկավարող Դեւիդ Մարկուսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցցանցի այն օգտատերերի հաղորդագրությունները, որոնք ընկեր չեն, ուղարկվում են «Այլ» պահոց, որը հասանելի էր միայն Facebook-ի դեսքթոփային տարբերակում:
Հիմա արդեն, ըստ Gazeta-ի, կողմնակի օգտատերերի ցանկացած հաղորդագրություն նաեւ հետագա շփման հարցում կդառնա՝ առանց ընկերների ցանկում միմյանց ավելացնելու: Այդ հարցումը հասանելի կլինի նաեւ Facebook-ի մեսենջերում:





























