Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի անդամներ Սքոթ Քելլին եւ Չել Լինդգրենը հոկտեմբերի 28-ին բաց տիեզերք են դուրս եկել: Աշխատանքներն այստեղ 6 ժամ 30 րոպե են տեւել:

Ամերիկյան տիեզերագնացների գլխավոր խնդիրներից է եղել մագնիսական ալֆա-սպեկտրաչափը ջերմամեկուսացման ծածկույթով պատելը: Այս սարքը տիեզերակայան է փոխադրվել 2011 թվականին, խորհրդավոր մութ մարմնի ուսումնասիրության համար:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, աշխատանքները շարունակելու համար Լինդգրենն ու Քելլին բաց տիեզերք դուրս կգան նաեւ նոյեմբերի 6-ին:

ՄՏԿ-ը միջազգային անձնակազմ ունի, որի կազմում ընդգրկված են երեք ռուսաստանցիներ՝ Օլեգ Կոնոնենկոն, Սերգեյ Վոլկովը եւ Միխայիլ Կորնիենկոն, ամերիկացիներ Սքոթ Քելլին եւ Չել Լինդգրենը, ինչպես նաեւ ճապոնացի Կիմիա Յուին: