ՀՅԴ-ն այսօր հանձնարարել է Հայ Դատի գրասենյակներին ակտիվ լոբիստական գործունեություն ծավալել՝ կանխելու ՄԱԿ-ում «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

« Նման միջազգային կառուցներում, ինչպիսին ՄԱԿ-ն է, պարզապես ամոթալի բանաձեւեր են ընդունվում, որոնց համար հետագայում ամոթով են մնում այդ կառույցները, բայց հաճախ ընկնում են ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ»,- ասել է պատգամավորը:

Նշենք, որ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը քննարկվելու է ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին: