Google ընկերությունը մթնոլորտ կուղարկի հելիումով լցված մոտ 300 օդապարիկ, որոնց օգնությամբ բարձորակ ինտերնետ կապ կապահովվի Երկիր մոլորակի հեռավոր եւ դժվարհամատչելի շրջաններում։

Ընկերությունը հույս ունի, որ արդեն եկող տարի կարող է ստրատոստատներից կազմված գլոբալ ցանց գործարկել, ինչը թույլ կտա անխափան կապ ապահովել ողջ աշխարհում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Google-ն առաջին հերթին ցանկանում է համացանցը հասանելի դարձնել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում. ավելի քան 250 մլն բնակչություն ունեցող այդ երկրում համացանցը հասանելի է միայն 42 մլն օգտատերերի։

Հետագայում ակնկալվում է, որ սարքավորումները փորձարկումներ կանցնեն Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում։