Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոկտեմբերի 30-ին, Վիրահայոց թեմի հրավերով մեկնում է Վրաստան:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում նա կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:
Այցի ընթացքում Գարեգին Բ-ին ուղեկցելու են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը եւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:





























