Android-ի համար Google Photos բջջային հավելվածը մշակողները թարմացրել են այն: Հիմա հավելվածը թույլ կտա տեսակավորել լուսանկարները դրանցում պատկերված մարդկանց դեմքերով եւ թաքցնել «Մարդիկ» եւ «Հիշիր այս օրը» կատեգորիաներում ընտրված դեմքերը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Engadget.com-ին:

Նաեւ ավելացել է հավելվածի արագությունն ու շտկվել են որոշ թերություններ:

Գործառույթը հասանելի կլինի Լատինական Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, ինչպես նաեւ մասամբ Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում: