ԱՄՆ-ում Թենեսիի լեռներում հանգստացող ամուսինները նկարահանել են իրենց ավտոմեքենան թափանցած արջին: Սեւ արջն ինքնուրույն բացել է կայանված Chevrolet Impala-ի դուռը, ներս մտել եւ դուրս գալուց առաջ ազդանշան տվել: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:

«Արջն իրեն այնպես էր պահում, կարծես դա իր ավտոմեքենան է: Անգամ երբ գոռացի նրա վրա, արջը միայն նայեց իմ ուղղությամբ՝ կարծես ոչինչ էլ չի եղել»,- ասել է տղամարդը: