Ադրբեջանի բանակի զինվորը կրակել է ինքն իրեն: Ադրբեջանական APA գործակալության տվյալներով միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության N զորամասում: 

Բիլյասուվարի շրջանի զինկոմիսարիատից ժամկետային զինծառայության զորակոչված 19-ամյա Ալյադդին Ջալիլովը ծանր վիրավորել է ինքն իրեն՝ կրակելով ինքնաձիգից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է այդ փաստը: Նա նշել է, թե միջադեպի պատճառները ճշտվում են: