Ֆրանսիայում ձերբակալել են վրացական մաֆիայի երկու անդամների, որոնց մեղադրում են մի շարք հանցագործություններ կատարելու մեջ: Նրանցից մեկը առնչություն ունի Նիցցայում փողերի լվացման ցանցի հետ, մյուսը՝ մեղադրվում է հանդուգն սպանության մեջ, հաղորդում է NEWSru.com-ը: Ձերբակալված վրացիներին պատրաստվում են արտաքսել հայրենիք:
Միեւնույն ժամանակ ֆրանսիացի փորձագետները ահազանգում են. «Հարավային Կովկասի հանցագործ խմբավորումները՝ Հայաստանից, Վրաստանից, նաեւ Չեչնիայից, վերջին տարիներին զգալիորեն աճել են եւ սկսել են լուրջ վտանգ ներկայացնել»:
Նշենք, որ օրերս չեչենների խումբը հարձակվել էր քաղաքացիական հագուստներով ոստիկանի վրա: Նրան լուրջ վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:



























