Հայաստանում ինտերնետի տարածումը 2013թ. տվյալներով կազմում է 46.3 տոկոս։ Այս մասին «Ամերիաբանկի» կազմակերպած հեռահար բանքինգի հեռանկարների քննարկման ժամանակ ասել է «Ամերիա» վերլուծական ընկերության առաջատար մասնագետ Արտաշես Շաբոյանը։ Ընդ որում, նոր օգտատերերի միանալու տեմպերն էապես արագացել են 2008-2009թթ.։ Այդ ժամանակ ինտերնետի տարածումը 6.2 տոկոսից դարձավ 15.3 տոկոս։

Համեմատության  համար նշենք, որ 2000թ. ինտերնետից օգտվում էր բնակչության 1.3 տոկոսը։ 2010թ. ինտերնետն արդեն հասանելի էր 25 տոկոսի համար, իսկ հետագա 3 տարում եւս 7 տոկոսանոց աճ է գրանցել։

Միջին արագության ինտերնետ կապի ցուցանիշով Հայաստանը հասել է 14 մեգաբիթ/վայրկյան արագության եւ 2015թ. հունիսի տվյալներով աշխարհում զբաղեցնում է 75-րդ տեղը։