«Նորավանք» վերլուծական հիմնադրամի տվյալներով, Հայաստանում Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը մոտ 800 հազար է: Այս մասին հայտարարել է «Ամերիկա» հայկական վերլուծական ընկերության առաջատար մասնագետ Արտաշես Շաբոյանը՝ «Ամերիաբանկի» կազմակերպած ՀՀ-ում հեռահար բանկինգի հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ:

Վերջին երկու տարում Հայաստանում Facebook-ի օգտատերերի թիվը կրկնակի ավելացել է, հավելել է նա:

«Հետաքրքիր է, որ ամենաշատ այցելվող սոցիալական կայքը Հայաստանում մնում է «Օդնոկլասսնիկի»-ն, որի ակտիվ օգտատերերի թիվը շուրջ 900 հազարից մեկ մլն է: Երրորդ տեղում  Youtube-ն է», - հավելել է Շաբոյանը: