Հայաստանը, Թուրքիան եւ Չինաստանը ՌԴ Մորդովիայի հանրապետություն հատուկ սարքավորումներ են ուղարկել՝ այնտեղ վերջերս ստեղծված հրշեջ-կամավորակաների ջոկատի համար:
Որպես հումանիտար օգնություն Մորդովիան կստանա նաեւ անձնակազմի սպառազինություն եւ կրակ մարելու միջոցներ։ Ինչպես հայտնում է «ՄորդովՄեդիա» գործակալությունը, այս ամենը ջոկատին կփոխանցվի վաղը։
Նշենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանից Մորդովիա էին մեկնել 28 հրշեջներ։ Այս շրջանը մեկն է այն երեքից, ուր մինչ այժմ մոլեգնում են անտառային հրդեհները։
Նշենք, որ Ռուսաստանի եվրոպական հատվածի հրդեհները 50 մարդու կյանք էին խլել։



























