Հայաստանում սմարթֆոն ունի բնակչության 29 տոկոսը: Այս մասին հայտարարել է «Ամերիա» հայկական վերլուծական ընկերության առաջատար մասնագետ Արտաշես Շաբոյանը՝ «Ամերիաբանկի» կազմակերպած ՀՀ-ում հեռահար բանկինգի հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ:

Ընկերությունն այս տվյալներն ստացել է երկրի 11 քաղաքներում անցկացված հարցման արդյունքում:

Այդուհանդերձ, սմարթֆոն ունեցողներից ոչ բոլորն են ակտիվորեն օգտվում իրենց սարքից: Նրանց ընդամենը կեսն է քիչ թե շատ հաճախ օգտվում սմարթֆոնի հավելվածներից:

Հատկապես շատ սմարթֆոններ ունեն երիտասարդները (մինչեւ 34 տարեկան):

Հայաստանում համակարգչից օգտվողների թիվը շարունակում է աճել. Եթե 2012-ին համակարգչից օգտվում էր բնակչության 77 տոկոսը, ապա 2014-ին արդեն 83 տոկոսը: