Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգուեն Մին Չիետին ՎՍՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Վիետնամի ժողովրդին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն եւ կխորանան` ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Վիետնամի ժողովրդին` բարօրություն»:



























