Ժամանակի ընթացքում զանգվածային բանկային ծառայությունները Հայաստանում նույնպես կանցնեն օնլայն ռեժիմի: Այս մասին Հայաստանում հեռահար բանկինգի հեռանկարների թեմայով բանկի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ –ի մեծածախ գործարքների հարցերով տնօրեն Արման Բարսեղյանը:

«Դա դեռ չի նշանակում, որ մասնաճյուղային ցանցը չի զարգանալու: Բայց այն կփոխադրվի որակապես նոր մակարդակ: Մասնաճյուղերը կմնան ֆինանսական խորհրդատվոթյան համար, իսկ զանգվածային հաճախորդները կանցնեն օնլայն բանկինգի»,- հայտարարել է նա:

Ինչպես նշել է բանկի՝ տեխնոլոգիաների ու գործարքների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը, այս նպատակին է ծառայում բանկի համագործակցությունը CR2 ընկերության ՝ հեռահար բանկինգի համար լուծումների համաշխարհային առաջատար մատակարարներից մեկի հետ Համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 5-ին, իսկ հեռահար ծառայությունների ամբողջական ցանկը հաճախորդներին մատչելի կդառնա մինչեւ 2016 թ. աշուն: