Հայաստանի բանկերը պետք է իրենք ստեղծեն ֆինանսական օնլայն ծառայությունների պահանջարկը: Այդ մասին հայտնել է Ucom հեռահաղորդակցության ընկերության IT տնօրեն Գուրգեն Ներսիսյանը, Հայաստանում հեռահար բանկինգի հեռանկարների մասին «Ամերիաբանկի» կազմակերպած պանելային քննարկման ժամանակ:
«Երբ մենք հայկական շուկայում առաջարկեցինք «օպտիկան մինչեւ տուն» ծառայությունը, շատերը կասկածում էին, արդյոք այստեղ կապի նման միջոցների անհրաժեշտություն կա: Բայց դրանց միջոցով մենք կարողանաք ծառայությունների պահանջարկ ստեղծել: Հիմա էլ բանկերն են հայտնվել իրենց համար նոր դաշտում : Հետեւաբար ժամանակն է ստեղծել նոր ապրանքներ, ընդ որում չպատճենելով արտասահմանի փորձը, այլ առավելագույնս հաշվի առնելով հայաստանյան հաճախորդների պահանջարկները: Իսկ մենք, որպես կապի օպերատոր, պատրաստ ենք ակտիվ ձեւով համագործակցել նրանց հետ»,- հավելել է Ներսիսյանը:





























