Վրաստանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Պաշտոնական պատճառը՝ ռուսական սահմանով «ապօրինաբար երկիր մուտք գործելն է»:
Ինչպես հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունից, Համլետ Ադամյանը ձերբակալվել է հատուկ գործողության արդյունքում, որ վրացական ոստիկանությունն իրականացրել է Մցխեթի-Մթիանեթի շրջանում:
2008թ. հոկտեմբերի 22-ին Ադամյանը Վրաստան է մուտք գործել վրացական տարածքից: Նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում կամ խոշոր տուգանք, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Նշենք, որ Վրաստանը պաշտոնական անցակետեր չունի Ռուսաստանի հետ եւ անցումը երկիր ապօրինի է համարվում: 2007թ. Ռուսաստանը փակել է Վրաստանի հետ սահմանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններում:




























