Forbes ամսագիրն այս անգամ իր «ամենա-ամենա» ցուցակում ներկայացրել է դերասաններին, որոնք առավելագույն եկամուտն են բերել կինոստուդիաներին:

Հետազոտությունն իրականացնելու համար ուսումնասիրվել են կինոաստղերի հոնորարները, նրանց մասնակցությամբ ֆիլմերի դրամարկղային եկամուտը, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծման համար կինոստուդիաների կատարած ծախսերը: Այսպիսով, Forbes-ի մասնագետները պարզել են, թե կինոաստղերին վճարած ամեն դոլարից միջինը որքան եկամուտ են ստացել կինոստուդիաները:

Արդյունքում, ամենամեծ եկամուտ ապահովող հոլիվուդյան դերասանը համարվել է Շայե ԼաԲաֆուն, ով կինոընկերությանը բերել է իր ստացած աշխատավարձից 81 անգամ ավելի շատ եկամուտ: Դերասանը խաղացել է վերջին Indiana Jones ֆիլմում (787 մլն դոլար դրամարկղային եկամուտ) եւ Transformers 2 ֆիլմում (836 մլն դոլար դրամարկղային եկամուտ):

Առաջին հնգյակում են նաեւ Դենիել Ռեդքլիֆը (1 դոլար աշխատավարձի դիմաց 61 դոլար եկամուտ), Ռոբերտ Դաունի-կրտսերը (1 դոլար աշխատավարձի դիմաց 33 դոլար եկամուտ) եւ Քեյթ Բլանշեթը (1 դոլար աշխատավարձի դիմաց 27 դոլար եկամուտ):