Չինաստանը  կսկսի  կառուցել աշխարհի ամենախոշոր կոլայդերը, որը 2020-ին կսկսի Երկրագնդի վրա առավելագույն հզորությամբ տարրական մասնիկներ ցրել:  Այդ մասին հայտնել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուի տնօրեն Վան Յաֆանը  «China Daily»-ին տված հարցազրույցում:

Դա Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՄՀԵԿ) Մեծ ադրոնային կոլայդերից  (ՄԱԿ) երկու անգամ ավելի մեծ է:  Չինական գեր-կոլայդերի էներգասպառազինությունը յոթ անգամ կգերազանցի ՄԱԿ-ի էներգետիկ հնարավորությունները: 

Չինական Շրջանաձեւ էլեկտրոն-պոզիտրոնային կոլայդերի  (ՇԷՊԿ) կառուցման նախագիծը ենթադրում է, որ դրա շրջագիծը 50-ից 100 կիլոմետր կլինի: Այս արագացուցիչը Հիգսի բոզոնի միլիոնավոր մասնիկներ կառաջացնի, ինչը հնարավորություն կտա դրա բնութագրերի ավելի ճշգրիտ պատկեր ստանալ, տեղեկացնում է «Իզվեստիան»:

Արդեն ընտրվել է նաեւ սուպեր-կոլայդերի տեղը. նախատեսվում է ՄՀԵԿ-ը կառուցել երկրի հյուսիսում` Ցինհուանդո քաղաքի հարեւանությամբ, որտեղ սկսվում է Չինական մեծ պարիսպը: