Ղրղըզստանը նշում է իր Անկախության 19-րդ տարեդարձը: Ուղիղ 19 տարի առաջ՝ 1991 թ. օգոստոսի 31-ին Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունել է Ղրղըզական Հանրապետության պետական անկախության Հռչակագիրը: Այդ փաստաթղթով Ղրղըզստանը հռչակվել է անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությունը, հաղորդում է «KP-Բիշքեկը»:
19-րդ տարեդարձի տոնակատարությունները ուղեկցվելու են մշակութային միջոցառումներով ողջ երկրում: Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաեւային:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Ռոզա Իսակի,
Ղրղըզական Հանրապետության պետական անկախության օրվա կապակցությամբ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանանքները ու լավագույն մաղթանքերը:
Համոզված եմ, որ Ղրղըզստանի ղեկավարությունը կշարունակի նախանշված բարեփոխումների կուրսը՝ միտված հանրության մեջ համաձայնության ամրապնդմանը, երկրում սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը. Ղրղըզստանի միջազգային հեղինակությանը ամրապնդմանը:
Վստահ եմ, որ հայ-ղրղըզական փոխգործակցության նպատակուղղված զարգացումն ու երկկողմ համագործակցության բովանդակալից լրացումը բխում է մեր երկրների եւ եղբայրական ժողովուրդների շահերից»:




























