Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Դիվանագետի եւ նախարարի հանդիպումը կայացել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության շենքում: «Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ արդիական հարցերը եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ առկա ավանդական կապերի խորացման հեռանկարները»,- հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:




























