Google որոնողական համակարգը Ռուսաստանում իր էջից հեռացրել է Հելոուինի դուդլը եւ սեւ ժապավեն է տեղադրել՝ ի հիշատակ որպես Եգիպտոսում ավիաաղետի զոհերի։
Դուդլները պատկերներ են, անիմացիա կամ փոքրիկ խաղեր, որոնք Google-ը տեղադրում է տոներին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, խոշոր իրադարձությունների ժամանակ։
«Վկոնտակտեի» մամուլի քարտուղար Գեորգի Լյուբուշկինը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում իրենց կենտրոնակայանի գմբեթին կանջատեն լուսավորությունը, հաղորդում է Lenta-ն։



























