Օգոստոսի 29-ին, ժամը 08.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան, գլխի պատռած վերքով եւ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Գրիգոր Պապյանը, որը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Քաջարանի քաղաքապետարանի զբոսայգում, վիճաբանության ժամանակ, 28-ամյա Սահակ Ս.-ն հարվածել է Գ. Պապյանին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել եւ գլխով հարվածելով բազալտե սալիկին` ստացել նշված վնասվածքը:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սահակ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: