Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` օգոստոսի 30-ին, ժամը 16.30-ին «Սթար» սուպերմարկետի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ` բերման են ենթարկել 37-ամյա Սամվել Չ.-ին, ուղեւորներ` 21-ամյա Անդրանիկ Խ.-ին, 21-ամյա Արմեն Հ.-ին եւ 19-ամյա Արսեն Տ.-ին:

Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, քացախաթթվի յուրահատուկ հոտով մոտ 4,7 գ զանգված, նստելատեղի վրայից` 10 սմ երկարության շեղբով գաղտնի փականով դանակ, իսկ Անդրանիկ Խ.-ի անդրավարտիքի գրպանից` ինքնաշեն ծխամորճ, լիցքավորման հատվածին ամրացված 7,5 սմ ինքնաշեն բիզով, որը մտնում է ծխամորճի մեջ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: