Իրանը 13 Boeing 737 ինքնաթիռ է ձեռք բերել: Այս մասին կիրակի հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
«Ձեռք բերված երկու Boeing 737-400-ներն Իրան կհասնեն երկուշաբթի: Ութ Boeing 737-S օդանավերից երկուսն էլ գնել է Nasim Air ավիափոխադրողը»,- հաղորդում է ՖԱՐՍ գործակալությունը:
Իրանական Caspian Airline-ը 3 օդանավ է գնել, եւս 2 օդանավ էլ ներքին չվերթների համար գնել է Aseman Airlines ընկերությունը:
Բացի այդ, ըստ ՏԱՍՍ-ի, Իրանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Mahan Air-ը, բրիտանական Avro RJ օդանավ է գնել: Այն արդեն Իրանում է եւ օգտագործվելու է տեղական ավիաուղիներում: The Fars News Agency-ի փոխանցմամբ, բոլոր օդանավերն ավելի քան 15 տարեկան:
Գործակալության տեղեկացմամբ, Boeing 737-երը ձեռք բերած իրանական ոչ մի ընկերություն ընդգրկված չէ ԱՄՆ-ի կազմած կազմակերպությունների «սեւ ցուցակում», որոնց հետ պայմանագրերի կնքումն արգելված է:





























