Բրիտանական Monocle հայտնի ամսագիրը կազմել է ամենամեծ ժողովրդականություն վայելող համաշխարհային առաջնորդների վարկանիշը:
Առաջին տեղը վարկանիշում զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան: Երկրորդ տեղը բաժին է հասել Բարաք Օբամային: Ուշագրավ է, որ 5-րդ տեղում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միայն 8-րդն է:
Համաշխարհային առաջնորդների աղյուսակ.
1. Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվա
2. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման
3. Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհ
4. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ
5. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան
6. Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդ
7. ՀԱՀ նախագահ Յակոբ Զումա
8. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ
9. իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերո
10. Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտտիր
11. Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կան
12. Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփեր
13. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել
14. Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզի
15. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի



























