Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ արել Սիրիայում ընտրություններ անցկացնել՝ երկրում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Gazeta-ի փոխանցմամբ, նա, միաժամանակ, քննադատել է Արեւմուտքի երկրներին՝ սիրիական ընդդիմությանն աջակցելու համար:

«Սիրիայում իրավիճակի լուծումն ընտրություններն են, եւ դրա համար հարկավոր է դադարեցնել ընդդիմությանը ցուցաբերվող ռազմական եւ ֆինանսական աջակցությունը»,- ասել է Խամենեին: