Նոր ուսումնական տարվա նախօրեին սկանդալ է հասունացել Թուրքիայի ռուսական դպրոցի շուրջ: Ինչպես հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Միրջալոլ Հուսանովը, դպրոցը ատեստատներ է տվել շրջանավարտներին, որոնք վավեր չեն Ռուսաստանում, թեեւ կրթությունն այս դպրոցում համապատասխանում է համառուսաստանյան ծրագրերին:

Գլխավոր հյուպատոսության խնդրանքով, Անթալիայի իշխանությունները դպրոցի վրայից հանել են ռուսական դրոշը, քանի որ այն պաշտոնապես ռուսական ուսումնական հաստատություն չի համարվում:

Կեղծ ատեստատների հետ կապված իրավիճակը մեծ շոկ է առաջացրել ինչպես ծնողների, այնպես էլ աշակերտների շրջանում: Անթալիայի դպրոցում ուսումը բավական թանկ է: Ուսման առաջին տարում ծնողները վճարում են 4,5 հազար դոլար, իսկ երկորդ տարում՝ 4 հազար դոլար:

Նշենք, որ Միջզգային ռուսական դպրոցը Անթալիայում գործում է 2004-ից ի վեր: Նա միակ ռուսական դպրոցն է տարածաշրջանում: