Մոսկվայում արյունալի բախում է տեղի ունեցել լոկոմոտիվի աշխատակիցների եւ նրանց պոտենցիալ մրցակիցների միջեւ, որոնք պատրաստ են այդ նույն գործն անել ավելի ցածր աշխատավարձով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, 4 մարդ վնասվածքներ է ստացել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան: Կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի` գազային ատրճանակի գործադրմամբ: Արդյունքում 4 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները: Հետախուզում է հայտարարվել մեքենաներից մեկի նկատմամբ, որով, փախել է գազային ատրճանակ օգտագործած անձը:




























