Չնայած իրավիճակի սրմանը՝ Վաշինգտոնում կայանալու են մերձավորարեւելյան խաղաղ բանակցությունները՝ Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության եւ ԱՄՆ ղեկավարներ Բենյամին Նեթանյահուի, Մահմուդ Աբբասի եւ Բարաք Օբամայի միջեւ:

Հիշեցնենք, որ հանդիպումից մեկ օր առաջ Հորդանանի Արեւմտյան ափին տեղի էր ուենցել չորս իսրայելցիների սպանությունը:

Իսրայելի վարչապետն արդեն հայտնել է, որ հարձակումը ցույց է տվել անվտանգության հարցերում փոխզիջման անհնարինությունը:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 2-ին Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդներին հրավիրել է Վաշինգտոն՝ բանակցությունների:

Բանակցությունները դադարեցվել էին 2008թ. դեկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական գորհի պատճառով: