Ֆիդել կաստրոն պատասխանատվություն է վերցրել 1959թ. հեղափոխությունից հետո Կուբայում արվամոլներին հետապնդելու համար: Այդ մասին նա հայտարարել է մեքսիկական «Լա Խորնադա» թերթին տված հացազրույցում, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Կոմանդանտեի խոսքով, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին ճնշելը կարիբյան երկրում «մեծ անարդարություն» էր: Կաստրոն նկատել է, որ բավարար ուշադրություն չի դարձրել այդ խնդրին: «Եթե ինչ-որ մեկը մեղավոր է դրա համար, դա ես եմ»,- ասել է Կաստրեն եւ հավելել, որ դեմ չէ արվամոլներին: