Մոսկվայում Հայաստանի 4 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, որոնք դանակի հարվածներ են ստացել: Հանցագործության մեջ կասկածվում է Հայաստանի 25-ամյա մի քաղաքացուհի:
Նախօրեին երեկոյան ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մոսկվայի Դեգունինսկի փողոցի 13-րդ տանը բղավողների ձայներ են լսվում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ Հայաստանի 4 քաղաքացիներ դանակի հարվածներ են ստացել: Հանցագործության պատճառները ճշտվում են: Հանցագործության վայրից իրավապահներն առգրավել են խոհանոցային 2 դանակ:



























