HTC ընկերության տնօրեն Ֆիլ Չենը Պեկինում հայտարարել է, որ վիրտուալ իրականության տարածման համար անհրաժեշտ կլինի 3-5 տարի։ Այս մասին հայտնում է CNET-ը։

Ընկերությունն աշխատում է Valve խաղերի ծրագրավորողի հետ՝ Oculus Rift-ի համանմանությամբ HTC Vive վիրտուալ իրականություն ստեղծելու համար։ Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ HTC-ը ծրագրավորողների համար կթողարկի սարքավորումների սահմանափակ քանակ։ Սակայն խմբաքանակի ծավալը, վաճառքի մեկնարկի օրը եւ գինը հայտնի չեն։ Բայց HTC-ը հույս ունի սարքավորումները վաճառել ողջ աշխարհով եւ արդեն բանակցություններ է տանում մատակարարների հետ, փոխանցում է Gazeta-ն։

«Մինչեւ լայն ժողովրդականություն վայելելը ժամանակ է պահանջվում»,- ասել է HTC-ի ղեկավարը։ Նման սարքերի խոշորածավալ վաճառքը հնարավոր կլինի միայն 7-8 տարուց։