Հայաստանում ինտերնետի խափանում է եղել նոյեմբերի 2-ին ժամը 19-ի սահմաններում։
«Յուքոմ» ընկերությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ժամը 19:00-ի շրջանում Յուքոմի սերվերային կենտրոնում ծագել է էլեկտրականության սնուցման հետ խնդիր, որի պատճառով որոշ ուղղություններով խափանվել է ծառայությունների հասանելիությունը։ Խնդիրը տեւել է մոտ 30-40 րոպե։ Այժմ խնդիրը վերացված է եւ ցանցի հասանելիությունն ամբողջովին վերականգնված։ Այս պահին ծառայություններն աստիճանաբար վերականգնվում են։
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։





























