Կրասնոյարսկի մարզի Պոդկամեննայա Տունգուսկա ավանում հարկադիր վայրէջք է կատարել «Կատեկավիա» ընկերության ԱՆ-24 ինքնաթիռը, որը կատարում էր Չերեմշանկա-Իգարկա չվերթը:
5,7 հազար մետր բարձրության վրա աշխատել է ահազանգը:
Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել, ասված է տրանսպորտային դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Միջադեպի պահին ինքնաթիռում անձնակազմի 4 անդամ եւ 39 ուղեւոր է եղել: Ինքնաթիռը չի տուժել, չկան նաեւ տուժածներ: Փաստի առիթով ստուգումներ են անցկացվել:
Նշենք, որ սա «Կատեկավիա» ընկերության ինքնաթիռի հետ երկրորդ արտակարգ պատահարն է: Օգոստոսի 2-ի գիշերը Իգարկայի օդանավակայանում կործանվել էր ԱՆ-24 ինքնաթիռը, զոհվել էր 11 մարդ:




























