Google-ը մտադիր է իր անվարորդ ավտոմեքենաներին սովորեցնել փողոցում տարբերել երեխաներին: Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր բլոգում:

Ըստ Gazeta.ru-ի, այդ նպատակով Հելոուինին ընկերությունն իր աշխատակիցներին խնդրել է երեխաներին բերել աշխատավայր, որպեսզի նրանք կոստյումներով խաղան ավտոմեքենաների սենսորների առջեւ:

Բանն այն է, որ ճանապարհներին երեխաների պահվածքը տարբերվում է մեծահասակների պահվածքից եւ կարող է անկանխատեսելի լինել, հատկապես՝ տոնական օրերին, այդ պատճառով հարկավոր է համակարգին սովորեցնել փողոցում տարբերել երեխաներին եւ մեծահասակներին: