«Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում անգլերենով հոդվածների թիվը գերազանցել է 5 միլիոնը: Ամեն դեպքում, դա ծածկում է մարդկային գիտելիքների միայն 5%-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Telegraph-ին:

Այդ ցուցանիշին հասնելու համար 14 տարի է պահանջվել: Հանրագիտարանում նաեւ շուրջ 3 մլրդ բառ եւ 18 մլն հղում կա: Մեկ րոպեի ընթացքում 300 բառ արագությամբ կարդալու համար ավելի քան 19 տարի կպահանջվի՝ ամբողջ հանրագիտարանը կարդալու համար:

Հաջորդ ամենատարածված լեզուն շվեդերենն է: Այդ լեզվով ներկայում 2 մլն հոդված կա: Սրան հետեւում են գերմաներենը՝ 1.87 մլն հոդվածով, հոլանդերենը՝ 1.8 մլն հոդվածով, ֆրանսերենը՝ 1.69 մլն հոդվածով: