Starship Technologies սթարթափի շրջանակում ծրագրվում է անվավոր ռոբոտներ ստեղծել, որոնք ապրանքներ կառաքեն: Այս մասին ասված է Skype-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Ըստ Gazeta.ru-ի, ռոբոտները կկարողանան 5 կմ տարածությամբ մինչեւ 18 կգ կշռող ապրանքներ առաքել: Դրանք կարող են տեղաշարժվել մինչեւ 6.5 կմ/ժ արագությամբ եւ արձագանքել լուսակրի ազդանշանին ու խուսափել տարբեր խոչընդոտներից: Ապրանքը տեղ կհասցվի 5-ից 30 րոպեի ընթացքում:

Ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ այդպիսի ռոբոտների օգտագործումը շուրջ 10 անգամով կկրճատի առաքման արժեքը: