Հարավկորեական Գիտության եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (UNIST) գիտնականներն էլեկտրոնային նյութ են մշակել: Այս մասին գրում է RG-ին՝ վկայակոչելով Science-ին:
Էլեկտրոնային մաշկը կարող է ճնշում, ջերմաստիճան զգալ, ինչպես նաեւ մակերեւույթի աննշան փոփոխություններ եւ նույնիսկ ձայն: Կորեացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել մարդկային մաշկի բազմաշերտությունը եւ մատների ծայրերի ալիքավոր կառուցվածքը:
Լաբորատոր փորձերի ժամանակ պարզվել է, որ նյութը ճանաչում է նաեւ ձայնային ալիքները: Ձայնը տատանումներ է առաջացնում էլեկտրոնային մաշկի մեջ, որոնք էլ էլեկտրոնային ազդակներ են ուղարկում:





























