ԵԱՀԿ գագաթաժողովի անցկացումն Աստանայում ոչ միայն  կբարձրացնի Ղազախստանի հեղինակությունն աշխարհում, այլեւ կնպաստի երկրի զարգացմանը, ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Այդ մակարդակի գագաթաժողովին կհետեւի ողջ աշխարհը։ Վստահ եմ՝ մենք աշխարհին ցույց կտանք, թե որքան հյուրընկալ ենք»,- ասել է նա։

Նախագահի խոսքով, եւ խորհրդարանը, եւ կառավարությունը դրան պետք է մոտենան ամենայն պատասխանատվությամբ։

«Մենք պետք է պատրաստվենք եւ բարձր մակարդակով դիմավորենք ու անցկացնենք գագաթաժողովը»,- Trend-ի փոխանցմամբ ասել է Նազարբաեւը։

11-ամյա ընդմիջումից հետո Աստանայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-2-ը կանցկացվի ԵԱՀԿ հերթական գագաթաժողովը։ Կազմակերպության վերջին  գագաթաժողովը Ստամբուլում անցկացվել էր 1999 թվականին։