Microsoft ընկերությունը 2016թ. հունվարի 1-ց Ռուսաստանում պատրաստվում է 19-25 տոկոսով բարձրացնել ծրագրային ապահովման գները, հայտնում է «Կոմերսանտը»։
«Microsoft Ռուսաստան» ընկերության նախագահ Պավել Բետսիսը նշել է, որ ռուսական շուկայում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին մասնավոր օգտատերերի համար գինը կբարձրանա 19 տոկոսով, իսկ առեւտրային կազմակերպությունների համար՝ 25 տոկոսով։ Կթանկանան Microsoft Office եւ Office 365-ը, ծառայությունների գործիքները, այդ թվում՝ SQL Server-ը, ինչպես նաեւ Windows Azure-ի հիման վրա աշխատող ծառայությունները։





























