Samsung-ընկերությունը կարողացել է պահպանել իր մասնաբաժինը ու ավելացնել շահույթը ռուսական շուկայի բարձր գնային սեգմենտում՝ չնայած գործարանում վերանորոգված iPhone 5s-երի թողարկմանը։ Դա հնարավոր է դարձել Samsung Galaxy A սմարթֆոնների արտադրության շնորհիվ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։

 Վերանորոգված iPhone 5s –երը հայտնվել էին խանութներում 2015 թ. ամռանը շատ ավելի էժան գնով, քան նոր iPhone 5s-երը։ Չնայած այդ հանգամանքին՝ Samsung Galaxy A սմարթֆոնների վաճառքը թույլ է տվել 2015 թ . երրորդ եռամսյակում Samsung-ի շուկայական մասնաբաժինն ավելացնել 0.02 տոկոսով՝ անցած տարվա նույն եռամսյակի համեմատ։

Galaxy S6 եւ Galaxy S6 Edge ֆլագմանյան մոդելների շնորհիվ 2015 թ. երրորդ եռամսյակում ընկերությանը հաջողվել է շուկայական մասնաբաժինն ավելացնել 5.6 տոկոսով՝ վաճառված սարքերի ցուցանիշով, եւ 2.8 տոկոսով՝ գումարով։